Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանության, ԱԱԾ և ՊՆ հատուկ տեխնիկան. «ИМР»-ները գնդի տարածքում են

14:20, երկուշաբթի, 25 հուլիսի, 2016 թ.
Ոստիկանության, ԱԱԾ և ՊՆ հատուկ տեխնիկան. «ИМР»-ները գնդի տարածքում են

ՀՀ ոստիկանությունը ՊՊԾ գնդի տարածքում է տեղակայել ինժիներական «ИМР» տեսակի 2 ծանր տեխնիկա: Armtimes.com-ին հաջողվել է այս տեխնիկան տեսանկարահանել դեռևս հուլիսի 23-ին, երբ խմբավորման և իրավապահների միջև պայմանավորվածություն էր ձեռքբերվել և լրագրողներին հնարավորություն տրվեց մոտենալ ՊՊԾ գնդի տարածքին: Ստորև ներկայացված լուսանկարներում տեսանելի է, որ «ИМР»-ները տեղափոխվել են ՊՆ-ի պետհամարանիշներով մեքենաներով: «Կան որոշակի հատուկ նշանակության ռազմական տեխնիկական միջոցներ, որոնք ՀՀ ԶՈւ-ի (բոլոր ուժային գերատեսչությունների) համար հանդիսանում են ընդհանուր կիրառության միջոցներ»,- պատասխանել է Արծրուն Հովհաննիսյանը:

9763 | 1
Facebook