Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ աշակերտները Հանոյում երեք բրոնզե մեդալի են արժանացել

12:45, երկուշաբթի, 25 հուլիսի, 2016 թ.
Հայ աշակերտները Հանոյում երեք բրոնզե մեդալի են արժանացել
    
Վիետնամի Հանոյ քաղաքում հուլիսի 17-ից 24-ը կայացած 2015-2016 ուստարվա «Կենսաբանություն» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմը կրկին արձանագրել է հաջողություն՝ շահելով երեք բրոնզե մեդալ: Մեդալների են արժանացել՝ «Քվանտ» վարժարանի սան Ալեքսանդր Կարալյանը, Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սան Հայկ Հարությունյանը և «Այբ» ավագ դպրոցի աշակերտ Տիգրան Աղաբեկյանը:
     ՀՀ հավաքականը ղեկավարել են Գայանե Ղուկասյանը՝ ԵՊՀ և Մերի Հովսեփյանը՝ «Այբ» ավագ դպրոց:
     Նշենք, որ օլիմպիադային Ադրբեջանի հավաքականն արժանացել է 1 պատվոգրի, Ռուսաստանի թիմը նվաճել է 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ, Իրանի հավաքականը՝ 1 արծաթե, 3 բրոնզե մեդալ: Թիմային արդյունքում հաղթող է ճանաչվել է Սինգապուրի հավաքականը՝ նվաճելով ՝ 4 ոսկե մեդալ: Վրաստանի և Թուրքիայի հավաքականները մնացել են առանց մրցանակի:

    
Հիշեցնենք, որ Հայաստանի երեք թիմերը՝ ընդամենը 15 մասնակից, մասնակցելով միջազգային երեք օլիմպիադաների՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Կենսաբանություն» առարկաներից, արժանացել են 12 մեդալի՝ ոսկի՝ 1, արծաթ՝ 3, բրոնզ՝ 8 և պատվոգիր՝ 1:
2802 | 0
Facebook