Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շանթ Խաչատրյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն

12:50, երկուշաբթի, 25 հուլիսի, 2016 թ.
Շանթ Խաչատրյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Մրցումային վերջին օրը մրցագորգ էին դուրս եկել 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ և 100 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանը ներկայացնող 6 ըմբիշներից 2-ը հասել էին մեդալների համար պայքարին։
     54 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Շանթ Խաչատրյանը, հաղթելով Ռուսաստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Թուրքիայի և Վրաստանի ներկայացուցիչներին, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Շանթը եզրափակում 7:0 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Ձիմիստարիշվիլիին։
     Եզրափակիչ հասած մեր մյուս ներկայացուցիչը՝ 46 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը, 3-րդ տեղի համար պայքարում 2:3 հաշվով զիջեց Ռուսաստանը ներկայացնող Հուսեյն Հուսեյնովին։
     Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել 17-ամյա Մալխաս Ամոյանը՝ Ռոման Ամոյանի եղբորորդին։

2532 | 0
Facebook