Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատանդներն ազատության մեջ են, ու հնարավոր է` ոստիկանությունն ագրեսիվ պլաններ մշակի». հոգեբան

15:35, երկուշաբթի, 25 հուլիսի, 2016 թ.
«Պատանդներն ազատության մեջ են, ու հնարավոր է` ոստիկանությունն ագրեսիվ պլաններ մշակի». հոգեբան
     Հոգեբան Սամվել Խուդոյանն ուղիղ եթերում անդրադառնալով Խորենացի փողոցում ծավալվող իրադարձություններին ու Սասնա ծռերի աջակիցների այսօրվա ասուլիսին, որտեղ նրանք վերջնաժամկետ տվեցին իշխանություններին`սննդի հարցը լուծելու համար, ասաց. «Կարծում եմ` կողմերի միջև լարվածությունն աճում է, պատանդներին բաց են թողել ու հնարավոր է` ոստիկանությունն ագրեսիվ պլաններ մշակի: Բոլոր դեպքերում, կարծում եմ` կշարունակվեն բանակցություններն ու ի վերջո, ընդհանուր համաձայնության կգան: Ես փոխհամաձայնության ճանապարհը տեսնում են ներքին համաձայնության մեջ, որ զենքը վայր դնեն: Դե հետո հնարավոր են որոշակի դատական պրոցեսներ, խոստումներ, թեկուզ պայմանական ազատեն Սեֆիլյանին: Եթե իշխանությունը մի շաբաթ չի գրավում, իր դիրքորոշումն արտահայտել է, որ էդ մարդկանց չի ընկալում եսիմ ինչ կարգի հանցագործների»: Դիտարկմանը, թե Խորենացի փողոցի բնակիչները, խմբի անդամները ոստիկանական շարժեր են նկատում, խոսում հնարավոր գրոհի մասին, ասաց. «Միգուցե պլաններ լինեն, շշմեցնեն, զգոնությունը թուլացնեն, բայց Խորենացի փողոցի հարևանների ասելով չէ, ոստիկանությունը հայտարարել է, որ գրոհ չեն պատրաստվում ձեռնարկել»:
3586 | 1
Facebook