Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գուցե Սերժ Սարգսյանի` Մոսկվայում նստող շեֆերից մեկը հրամայի` «տրաքցրեք, պրծեք», ու որոշի անել. հեռու չէ իրենից». Լևոն Բարսեղյան

11:50, երկուշաբթի, 25 հուլիսի, 2016 թ.
«Գուցե Սերժ Սարգսյանի` Մոսկվայում նստող շեֆերից մեկը հրամայի` «տրաքցրեք, պրծեք», ու որոշի անել. հեռու չէ իրենից». Լևոն Բարսեղյան
     Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ուղիղ եթերում անդրադառնալով «Սասնա ծռերի» աջակիցների այսօրվա ասուլիսին, որտեղ նրանք հարց բարձրացրեցին տղաների սննդի, ջրի, դեղորայքի և բուժօգնության խնդիրների վերաբերյալ, ասաց. «Իշխանությունն իրավունք չունի սննդից զրկելու այս մարդկանց, այլապես դառնում է բանդա: Իշխանությունը պետք է շահագրգիռ լինի պահպանել մարդկանց կյանքը, սովամահության մատնելը գալիս է ապացուցելու, որ զավթիչ է ու որևէ միջոցի դեմ կանգ չի առնում»:
     Արյունահեղությունից խուսափելու համար իշխանությունն այսօր որևէ բան անո՞ւմ է` հարցին ի պատասխան, նշեց. «Տեխնիկական բանակցություններ իշխանությունն այսպես թե այնպես վարում է, որոնք ըստ էության չեն, երկրորդ փաթեթով բան չի արել` խոսքը բուն պահանջերի մասին է, քաղբանտարկյալներ, իշխանափոխություն, տարածքների խնդիր»:
     Նա նշեց, որ այս ամենը կարող է երկար տևել. մարդիկ կարող են երկար ապրել ՊՊԾ գնդում. «Գուցե Սերժ Սարգսյանի` Մոսկվայում նստող շեֆերից որևէ մեկը հրամայի` տրաքցրեք, պրծնի, ու որոշի դա անել, հեռու չէ իրենից»,- նշեց նա` հավելելով, որ խմբի տղաները չեն նահանջեու:
5969 | 2
Facebook