Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ռազմական ուղղաթիռը շատ ցածր բարձրության վրա թռել է ՊՊԾ գնդի վրայով». Ա. Ենիգոմշյան

10:35, երկուշաբթի, 25 հուլիսի, 2016 թ.
«Ռազմական ուղղաթիռը շատ ցածր բարձրության վրա թռել է ՊՊԾ գնդի վրայով». Ա. Ենիգոմշյան
     Քիչ առաջ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը Խորենացի փողոցից հայտնեց, որ արդեն արդեն 34 ժամ է, «Սասնա ծռեր» խումբը զրկված է էլեկտրականությունից, սննդից, բժշկական օգնությունից, 8 ժամից ավելի է զրկված է կապից: «Սրանք իշխանությունների կողմից սրացման քայլեր են: Շատ ուղիղ սրացման քայլեր, Բայց դրանով չի բավարավում վարչախումբը»,- ասաց ենիգոմշյանը` նշելով, որ մի կողմից իշխանությունը հայտարարում է, որ ցանկանում է շարունակել բանակցությունները, մյուս կողմից երեկ գիշերվանից վարչախումբը դիմում է նաև անվտանգության իմաստով սրացման. ոստիկանները փորձել են մոտենալ տարածքին և պատ քանդել: «Սա մեկից ավելի շատ աղբյուրներից հաստատված փաստ է, ներառյալ շրջանի բնակիչների կողմից հաստատված: Այս առավոտ սրացման և մթնոլորտի շիկացման ևս մեկ քայլ է արվել` ռազմական ուղղաթիռը շատ ցածր բարձրության վրա թռել է տարածքի վրայով, և ընդամենը մոտ 10 րոպե առաջ դիպուկահարներն անցել են իրենց սև գործին»,- հավելեց Ենիգոմշյանը`նկատելով, որ իշխանությունները հակամետ չեն բանակցությունները շարունակել խաղաղ մթնոլորտում:
5163 | 1
Facebook