Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կցանկանամ իմ փոքրիկ հաղթանակով աջակից լինել Երևանում տիրող իրավիճակին». Վարուժան Մարտիրոսյանն օգոստոսին մենամարտ կանցկացնի

00:15, երկուշաբթի, 25 հուլիսի, 2016 թ.
«Կցանկանամ իմ փոքրիկ հաղթանակով աջակից լինել Երևանում տիրող իրավիճակին». Վարուժան Մարտիրոսյանն օգոստոսին մենամարտ կանցկացնի
     Սլովակիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի չեմպիոն հայազգի Վարուժան Մարտիրոսյանն օգոստոսի 26-ին նախաչեմպիոնական մենամարտ կանցկացնի սլովակ Յոզեֆ Կուչերիկի հետ։ Մենամարտը կայանալու է Տրնավա քաղաքի բռնցքամարտի ակադեմիայում։ Մենամարտին ընդառաջ, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, Վարուժանը նշեց, որ այս մենամարտում հաղթանակն իրեն հնարավորություն կտա պայքարել չեմպիոնական գոտու համար․ «Այս մենամարտն ինձ հնարավորություն կտա չեմպիոնական գոտու համար մենամարտել՝ այս անգամ ուրիշ քաշային կարգում։ Ես 69 կգ քաշային կարգում եմ չեմպիոն, հիմա ուզում եմ 64-ում չեմպիոն դառնալ։ Կուչերիկին հաղթելու դեպքում հնարավորություն կստանամ ձեռնոց նետել 64 կգ քաշային կարգում Սլովակիայի չեմպիոն Լասլո Նեմետին։ Ես նրան 2 անգամ հաղթել եմ, բայց ոչ պաշտոնական մենամարտերում»,- նշեց Վարուժանը։
Խոսելով մրցակցի ընտրության մասին՝ Մարտիրոսյանը նշեց․ «Իմ մենեջերն է բանակցությունները վարում՝ իմ կարծիքը հարցնելով։ Ես միշտ ասում եմ՝ կապ չունի թե ով, միայն թե թույլ չլինի»։ Բացի այդ, Վարուժանն անհանգստացած էր Երևանում տիրող իրավիճակով և զրույցի վերջում ավելացրեց․ «Հիմա ինձ ամենաշատն անհագստացնում է Երևանում տիրող իրավիճակը։ Կցանկանամ իմ փոքրիկ հաղթանակով աջակից լինել ինչ-որ բանի»։
3953 | 1
Facebook