Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այդ մեկ մահը տեղի է ունեցել պատահականորեն. ոչ ոք ոչ միայն դա չէր ծրագրում, այլև դրան պատրաստ չէր». Պարույր Հայրիկյան

22:10, կիրակի, 24 հուլիսի, 2016 թ.
«Այդ մեկ մահը տեղի է ունեցել պատահականորեն. ոչ ոք ոչ միայն դա չէր ծրագրում, այլև դրան պատրաստ չէր». Պարույր Հայրիկյան
     Խորենացի փողոցում իր ելույթն այսպես սկսեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
    
     «Հայաստանը տեր ունի և այդ տերը հայ ժողովուրդն է: Մեր ժողովրդի մասին ասում են` ալիքների վրա ճոճվում են, բախտը ինչ բերեց` բերեց: 18 թվականին Քաջ Նազարի բախտով ստացանք անկախություն, կորցրինք, հետո 91 թվականին բոլշևիկյան իշխանությունները հանկարծ բարիացան ու մեզ տվեցին անկախություն: Այսօր, երբ խոսում են ահաբեկչության մասին, միանգամից ասում են ահաբեկչություն չէ՞, քաղաքացիական ձայները ոչնչացնել ընտրությունների ժամանակ, ահաբեկչություն չէ՞: Կարո Եղնուկյանն այսօր բանտում է ընդամենը այն բանի համար, որ նա անում է այն, ինչ ձեզնից յուրաքանչյունրը: Փոխանակ ասելու` ես հասկանում եմ Սասնա ծռերի գործողությունների դրդապատճառները, գուցե և գոհ չեմ, որ նրանք ստիպված են եղել դիմելու զենքի, բայց հասկանում եմ, որ նրանք այդ արել են, որովհետև այլ ելք չունեին: Ամենայն պատասխանատվությամբ ես հրապարակավ ասում եմ, որ այդ մեկ մահը, որ տեղի է ունեցել, տեղի է ունեցել պատահականորեն, ոչ ոք ոչ միայն դա չէր ծրագրում, այլև դրան պատրաստ չէր, այսինք նման ձգտում ու նպատակ չի ունեցել:
     Այս պատանդների ազատ արձակումը հարցը լուծեց:
     Այսօր մեր եղբայրները կամավոր անազատության մեջ են: Ոչ կամավոր անազատության մեջ գտնվող մեր նախնիները, Հայաստանի անկախության համար պայքարող մարդիկ երգում էին` մենք գերված ենք, աքսորված ենք, բայց երկիր, դու ազատ կլինես»:
     Հայրիկյանի խնդրանքով ցուցարարները երգեցի:
5680 | 4
Facebook