Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ցավոք, ես այսօր ապրում եմ Քաջ Նազարի երկրում. գյադեք էս կողմ անցեք, գյադեք էն կողմ անցեք». Եղիշե Պետրոսյան

21:10, կիրակի, 24 հուլիսի, 2016 թ.
«Ցավոք, ես այսօր ապրում եմ Քաջ Նազարի երկրում. գյադեք էս կողմ անցեք, գյադեք էն կողմ անցեք». Եղիշե Պետրոսյան
     «Եթե լինեի իմ երազած երկրում, երգ պետք է գրեի, թոռնիկներով խաղայի ու մտածեի նոր բան անելու մասին, ցավոք, ապրում եմ Քաջ Նազարի երկրում` «գյադեք ես կողմ անցեք, գյադեք` էն կողմ անցեք», սա ինձ հոգնեցրել ա: Իմ արժանապատվությունը վաղուց վիրավորված է: Ես ուզում եմ` ուրիշ երկրում հպարտ ասել, որ Հայաստանից եմ... Արդեն ռուսներն են մեր վրա խնդում` իրենց գարշելի երկիրը թողած»,- Խորենացի փողոցում ընթացող հավաքի ժամանակ հայտարարեց արվեստագետ Եղիշե Պետրոսյանը:
     Դիմելով ոստիկաններին` ասաց. «Ձեր աշխատավարձով չեք կարող ձեր ծնողներին բուժել, ոչ էլ ատամները սարքել ու հանուն այդ ցածր աշխատավարձի, պատրաստ եք դրա համար մեր գլուխը ջարդել, լավ չի. ոնց ասում են` սիրուն չի»:
     Նա նշեց, որ մեր գլխավոր դժբախտությունը ժողովրդի անտարբերությունն է. «Ես ունեմ աշխատանք, ինձ թույլ եմ տալիս մի քանի անգամ ռեստորան հաճախել տարվա մեջ, սուրճ խմել ընկերներիս, բայց ժողովրդի 90 տոկոսը դրանից զրկված ա ու բեսետկաներում ա: Կատաղում եմ, երբ տեսնում եմ պապը, թոռը տղան բեսետկաներն են փոխանցում, էդ ա մեր հայրենիքը... Բայց անտարբերությունը հեռու չի տանելու, իսկ փոխելու, լավ երկիր ունենալու համար մենք ունենք ինտելեկտ»,- եզրափակեց նա:
6373 | 2
Facebook