Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի օլիմպիական հավաքականը կմասնակցի Ռիոյի խաղերին, բայց նախապայմաններով

18:35, կիրակի, 24 հուլիսի, 2016 թ.
Ռուսաստանի օլիմպիական հավաքականը կմասնակցի Ռիոյի խաղերին, բայց նախապայմաններով
     Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը, թույլատրել է Ռուսաստանի օլիմպիական հավաքականին մասնակցել Ռիոյի օլիմպիական խաղերին։ Միևնույն ժամանակ, սակայն, կոմիտեն առանձին մարզիկների` հանդես գալ-չգալու մասին որոշում կայացնելու բոլոր իրավասությունները փոխանցել է մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին։
    
     Որոշման մեջ մասնավորապես նշվում է՝
    
     • Այն մարզիկներն, ովքեր երբևէ մասնակից են եղել դոպինգ-սկանդալների, խաղերին չեն մասնակցի
     • Օլիմպիական խաղերից առաջ Ռուսաստանի հավաքականի բոլոր անդամները պետք է հավելյալ դոպինգ-ստուգում անցնեն
     • Թեթև աթլետները, բացառությամբ Դարյա Կլիշինայի, Ռիո չեն մեկնելու
     • Ռուսաստանի մարզիկների՝ բոլոր մարզաձևերի մրցումներին մասնակցելու որոշումը կկայացնեն մարզաձևերի ազգային ֆեդերացիաները
     • Ռուսաստանի Սպորտի նախարարության ոչ մի պաշտոնական անձ Ռիոյի օլիմպիական խաղերի հավատարմագրում չի ստանա։
3572 | 2
Facebook