Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հանձնվեն, որ ի՞նչ փոխվի». Հրանուշ Խառատյանի պատասխանը` Վ. Բալասանյանի հայտարարությանը

17:35, կիրակի, 24 հուլիսի, 2016 թ.
«Հանձնվեն, որ ի՞նչ փոխվի». Հրանուշ Խառատյանի պատասխանը` Վ. Բալասանյանի հայտարարությանը
     «Ամեն ինչ մնում է իր շրջագծում: Մեր իշխանությունները, և նրա հրավերով կամ հանձնարարությամբ ապստամբենրի հետ առնչվող անձիք միակամ մոռանում են Հայաստանին և Հայաստանի հասարակությանը իշխանության՝ շատ մեղմ ասած` վատ, եսասեր կառավարման հետևանքով հասցված և հասցվող վնասը, ինչի դեմ ըմբոստացել են ապստամբները, և ՛՛հանձնվելու՛՛ միակողմանի պահանջ են ձևակերպում: Հանձնվեն՝ որ ի՞նչ փոխվի: Հանձնվեն՝ մեր երկրում դրական փոփոխություն կլինի՞: Անիրավվածների իրավունքը կվերակագնվի՞: Օրենքը կդադարի՞ ընտրողաբար գործել: ԱԺ-ի օլիգարխները կդադարե՞ն օլիգարխ լինել: Կազանի փաստաթուղթը կմերժվի՞...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանն` անդրադառնալով Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի այսօրվա արած հայտարարությանը, թե «Սասնա ծռեր» խմբավորումը պետք է անհապաղ վայր դնի զենքը, որից հետո նախագահ Սերժ Սարգսյանը կհրավիրի Սեֆիլյանին:
    
    
11142 | 10
Facebook