Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ստեղծված իրավիճակը պետք է հաղթահարել ինտելեկտի, արդարության և զգոնության միջոցով». «Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» ՀԿ

14:25, կիրակի, 24 հուլիսի, 2016 թ.
«Ստեղծված իրավիճակը պետք է հաղթահարել ինտելեկտի, արդարության և զգոնության միջոցով». «Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» ՀԿ

«Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» հասարակական կազմակերպությունը կոչով դիմել է ՀՀ իշխանություններին և «Սասնա ծռեր» խմբավորմանը: «Արդեն մեկ շաբաթ է, որ ամբողջ հայության ուշադրությունը սևեռվել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Մենք՝ «Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» հասարակական կազմակերպությունը, կոչ ենք անում ինչպես ՀՀ իշխանություններին, այնպես էլ «Սասնա Ծռեր» խմբին ինչքան հնարավոր է շուտ անցնել բանակցությունների՝ խուսափելով իրադրության սրումից և արյունահեղությունից: Մենք հարգում ու խոնարհվում ենք Պավլիկի ու նրա ընկերների առջև, քանի որ նրանք ժամանակին կռվել են մեզ համար:
     Այսօր երկիրը բաժանված է երկու մասի: Մեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ Հայաստանում բարձրացավ հայրենասեր, ուժեղ, հպարտ ու խելացի սերունդ: Այս սերունդը պաշտպանեց Արցախի սահմանները քառօրյա պատերազմի ժամանակ: Եվ ինչպես Մոնթեն է ասել. «Սերունդը պետք է դաստիարակել գաղափարներով, այլ ոչ թե բռնարարքներով»: Ստեղծված իրավիճակը պետք է հաղթահարել ինտելեկտի, արդարության և զգոնության միջոցով: Այսօր պետք է հաղթի խոհեմությունը: Ստեղծված իրավիճակին պետք է լուծում տրվի միմիայն խաղաղ ճանապարհով: Թշնամիներ չկան իրար դեմ կանգնած՝ բոլորս էլ հայեր ենք: Այս պահին պահանջում ենք, խնդրում, հորդորում երկրի իշխանություններին հանգուցալուծում գտնել առանց բռնության և մարդկային կորուստների: Հանգուցալուծել պետականությանը չվնասող զիջումներով»:

3262 | 1
Facebook