ԱՄՆ-ի Լոս Անջելեսի հյուսիսային հատվածում անտառային հրդեհների պատճառով էվակուացված տների թիվը հասել է 1,5 հազարի, հաղորդում է Associated Press- ը: Ավելի վաղ հաղորդվում էր 300 տան մասին:
Իշխանությունների տվյալներով, կրակն ընդգրկում է ավելի քան 8000 հեկտար: Բնական տարերքի դեմ պայքարում ներգրավվել են ավելի քան 900 հրշեջներ, գործի են դրվել ուղղաթիռներ: Այնուամենայնիվ, նրանց հաջողվում է զսպել կրակը միայն 10%-ով:
Փրկարարները մոտակա տներից մեկում գտել են մարդու ածխացած մարմին, սակայն պարզ չէ` նա կրակի զոհ է, թե՞ մահացել է որևէ այլ պատճառից:
Շրջակա միջավայրի պահպանման ծառայությունները մոտակա արգելոցից տարհանել են հազվագյուտ կենդանիների, մասնավորապես բենգալյան վագրերի, 220 ձի, այծ և մի քանի տասնյակ այլ կենդանիներ:
Նշենք, որ հրդեհը բռնկվել է Լոս Անջելեսի հյուսիս-արևմուտքում ուրբաթ օրը: