Խնդրում ենք սպասել...

Միջազգային

««Մանչեսթր Յունայթեդ» տեղափոխվելու վերաբերյալ Մոուրինյոն ինձ կզանգահարի»․ Ուսեյն Բոլթ

02:00, կիրակի, 24 հուլիսի, 2016 թ.
««Մանչեսթր Յունայթեդ» տեղափոխվելու վերաբերյալ Մոուրինյոն ինձ կզանգահարի»․ Ուսեյն Բոլթ

Ճամայկացի հայտնի արագավազորդ Ուսեյն Բոլթը կատակել է, որ հաջորդ մրցաշրջանում կարող է դառնալ «Մանչեսթր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ։
     «Ակումբ տեղափոխվելու վերաբերյալ Մոուրինյոն ինձ դեռ չի զանգահարել, բայց ես գիտեմ, որ նա կզանգահարի։ Հնարավոր է՝ օլիմպիական խաղերից հետո»,- նշել է Բոլթը՝ հավելելով, որ շատ ուրախ է Մոուրինյոյի՝ ակումբը գլխավորելու կապակցությամբ։
     «Անկասկած՝ գոհ եմ։ Լավ ընտրություն է։ Մոուրինյոն հաղթող է։ Նա ջանասիրաբար աշխատում է՝ հաջողության հասնելու համար։ Անկասկած դա այն է, ինչ հիմա պետք է «Մանչեսթր Յունայթեդ»-ին։ Նա նոր թիմ է կառուցում»,- նշել է Բոլթը։

3154 | 0
Facebook