Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռոման Ամոյանի եղբորորդին՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն

23:25, շաբաթ, 23 հուլիսի, 2016 թ.
Ռոման Ամոյանի եղբորորդին՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն

Ստոկհոլմում ընթացող հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մրցումային 1-ին օրը մեդալներ խաղարկվեցին 5 քաշային կարգերում: Հայաստանն այսօր ուներ 7 ներկայացուցիչ, որոնցից 4-ը նվաճեցին ոսկե, 2 արծաթե և բրոնզե մեդալներ։
     69 կգ քաշային կարգում եզրափակիչ դուրս էին եկել Հայաստանը ներկայացնող երկու ընբիշ՝ Մալխաս Ամոյանը և Ալբերտ Եղիկյանը, ովքեր և պետք է պայքարեին չեմպիոնի կոչման համար։ Արդյունքում 9։0 հաշվով հաղթանակ տոնեց Մալխաս Ամոյանը՝ հռչակվելով պատանիների Եվրոպայի չեմպիոն։ Ի դեպ, Մալխասն անվանի հայ ըմբիշ Ռոման Ամոյանի եղբորորդին է։
     50 կգ քաշային Սամվել Գրիգորյանը եզրափակչում 0:9 հաշվով պարտվեց վրացի մրցակցին՝ նվաճելով արծաթե մեդալն, իսկ Արթուր Գալստյանը նույն քաշային կարգում հռչակվեց բրոնզե մեդալակիր:

3832 | 1
Facebook