Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռեր»-ը չեն հանձնվելու. կշարունակեն մնալ ՊՊԾ գնդում. Վարուժան Ավետիսյան

17:55, շաբաթ, 23 հուլիսի, 2016 թ.
«Սասնա ծռեր»-ը չեն հանձնվելու. կշարունակեն մնալ ՊՊԾ գնդում. Վարուժան Ավետիսյան

«Լուրեր էին տարածվել, թե «Սասնա ծռերը» հայտարարելու են հանձնվելու մասին: Դրանք կեղծ լուրեր են: Մենք զինված ապստամբություն ենք բարձրացրել մեր երկիրն ազատագրելու առաքելությամբ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Սասնա ծռեր» խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանը:
     «Չենք պատրաստվում զենքը ցած դնել, մենք ընկճված չենք: Մեր ժողովուրը հիմա հավաքվում է, ողջունում ենք նրանց: Այսպես է լինելու. նրանք հետզհետե շատանում են, շարժումը կառուցվածքային ձև է ստանում ու ժամանակ հետո կունենանք այն, ինչ երազում ենք: Մեր անվտանգության երաշխավորը զենքն ու ժողովուրդն են: Հիմա մտածում ենք մեր պաշտպանությունը կազմակերպելու մասին»,- հավելել է նա:
     Ավետիսյանն ասաց, որ պայմանավորվածություն ունեն ԱԱԾ-ի հետ` մամուլի կենտրոնում առաջիկա 15-30 օրն պարբերաբար ասուլիսներ տալու և որ կշարունակեն մնալ ՊՊԾ գնդում:

6242 | 0
Facebook