Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միայն վերջին շաբաթում Չինաստանում չդադարող անձրևներից մահացել է մոտ 80 մարդ

17:30, շաբաթ, 23 հուլիսի, 2016 թ.
Միայն վերջին շաբաթում Չինաստանում չդադարող անձրևներից մահացել է մոտ 80 մարդ

Չինաստանում միայն ընթացիկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով մահացել է 80 մարդ, իսկ ավելի քան 90 անձ համարվում է անհայտ կորած։

Հորդառատ անձրևների պատճառով մոտ 16 մլն մարդ լքել է տները։ Ամենաշատը տուժել են Խեբեյ և Խենան շրջանները։ Նշվում է, որ առնվազն 36 մարդ մահացել է միայն երկրի հյուսիս-արևելքում գտնվող Խեբեյում։

Չինաստանի տարբեր շրջաններում տեղատարափ անձրևները չեն դադարում՝ սկսած հունիսի վերջերից։ Ընդհանուր առմամբ՝ ջրհեղեղի հետևանքով Չինաստանում մահացել է 200 մարդ։

2486 | 0
Facebook