Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան հայտարարել է արտակարգ դրության պատճառով հազարավոր հաստատությունների փակման մասին

17:05, շաբաթ, 23 հուլիսի, 2016 թ.
Թուրքիան հայտարարել է արտակարգ դրության պատճառով հազարավոր հաստատությունների փակման մասին

Թուրքիայում դադարեցվել է 35 բուժհաստատությունների, 1043 մասնավոր դպրոցների, մասնավոր հանրակացարանների և գիշերօթիկ դպրոցների, 1229 հիմնադրամների, 19 արհմիությունների, դաշնությունների և կոնֆեդերացիաների, հիմնադրամների միջոցով բացված 15 բուհերի գործունեությունը: Այս մասին գրում է slon.ru կայքը` հղում անելով թուրքական Anadolu գործակալությանը:
     Ավելի վաղ Թուրքիայում հուլիսի 15–ի երեկոյան տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունները մասնավոր դպրոցներ ու ԿԳ նախարարությանը կից կրթական կառույցներ փակելու որոշում են կայացրել։
     Թուրքիայում նաև ճնշումներ են իրականացվում ուսուցիչների նկատմամբ, լիցենզիայից զրկվել է 21 հազար ուսուցիչ՝ Էրդողանին ոչ բավականաչափ հավատարիմ գտնվելու մեղադրանքով: Նշենք, որ փակված դպրոցների մի մասը հիմնադրվել էր Էրդողանի հակառակորդ համարվող Ֆեթուլլահ Գյուլենի կողմից:

4977 | 1
Facebook