Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հալաբյան փոցոցում որդու հասցրած վնասվածքներից հայրը մահացել է

13:10, շաբաթ, 23 հուլիսի, 2016 թ.
Հալաբյան փոցոցում որդու հասցրած վնասվածքներից հայրը մահացել է
     Հուլիսի 22-ին Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից ոստիկանության Մաշտոցի բաժին գրություն է ստացվել, որ հուլիսի 21-ին քննչական բաժին դիմում էր ներկայացրել Հալաբյան փողոցի 9/1 շենքի բնակիչ, 1967 թ. ծնված Վալերի Թումասյանն ու հայտնել, որ գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, հայրը՝ 1939 թ. ծնված Ալավերդի Թումասյանն, իրենց բնակարանում վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածքներ:
     Մեկնած շտապօգնության խումբն արձանագրել էր Ա. Թումասյանի մահը:
     Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Վ. Թումասյանը մարմնական վնասվածքներ է հասցրել հորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
     Վալերի Թումասյանը ձերբակալված է:
     Կատարվում է նախաքննություն:
4246 | 0
Facebook