Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արայիկ Խանդոյանի ծեր մորն սպառնացել են՝ մի տղադ ցմահ ա գնում, մարդ ա սպանել, մյուսն էլ 10 տարի ա շալակել, որ քարով խփել ա ոստիկաններին». Ա. Սարդարյան

13:15, շաբաթ, 23 հուլիսի, 2016 թ.
«Արայիկ Խանդոյանի ծեր մորն սպառնացել են՝ մի տղադ ցմահ ա գնում, մարդ ա սպանել, մյուսն էլ 10 տարի ա շալակել, որ քարով խփել ա ոստիկաններին». Ա. Սարդարյան

Ժողովուրդ ջան ես, Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանը, նրա եղբայր Արարատ Խանդոյանը միասին ենք ապրել մեր մանկությունը, նրանք մեր հարևան շենքից են։ Նրանք հինգ եղբայր են, որոնցից չորսը Արցախյան պատերազմի մասնակիցներ, բոլոր պատերազմի մասնակիցները հերոսներ են, բայց նրանք ամեն մեկն ունի բազմակի սխրագործություններ, նրանք լեգենդներ են։ Նրանց ավագ եղբայրը զոհվեց՝ Հունան Խանդոյանը, երկրորդ զավակը՝ Արթուր Խանդոյանը՝ պատերազմի վետերան, արտագաղթել է, Արայիկ Խանդոյանին երևի չկա մարդ, որ չճանաչի, թեկուզ նկարով, և Արարատ Խանդոյանը, որի օրգանիզմում ներքին օրգանների կեսը չկա, հիշում եմ՝ նա ուղղակի հրաշքով կենդանի մնաց։
     Երեկվա բախումների ժամանակ նրան էլ են բերման ենթարկել։ Մեկ օր նրանից լուր չկար։ Տեղեկացանք, որ նա ձերբակալվածների մեջ է։ Իսկույն կապվեցի նրա ընտանիքի հետ։ Պարզվում է, որ Ծաղկահովիտ գյուղի ոստիկանական բաժանմունք են հրավիրել նրանց մորը՝ Ռիմա մայրիկին (ամբողջ գյուղն է նրան այդպես կոչում, և ոչ միայն գյուղն, այլ բոլոր նրանց ճանաչողները)։
     Ոստիկանապետը նրան հայտնել է, որ մի տղադ ցմահ ա գնում, մարդ ա սպանել, մյուսն էլ 10 տարի ա շալակել, որ քարով խփել ա ոստիկաններին։ Այդ կադրերը սկզբից եմ տեսել, Արարատը հենց սկզբից էլ հանգստության կոչեր էր անում մարդկանց և ոստիկանների միջև։
     Ռիմա մայրիկը ծեր կին է, կին, որ ամբողջ կյանքը տանջվել է՝ որդիներին վիրավոր դիմավորելով, հիվանդանոցներում անհամար արթուն գիշերներ անցկացնելով, աղոթելով, որ այս անգամ գոնե վերջին վիրավորվելը լինի, բուժելով և հերթական անգամ ճանապարհելով ճակատ (ամեն որդին ունի քսանից ավելի վիրավորում)։
     Եվ հիմա այդ հերոսներ ծնած հերոս կնոջը կանչում է մի ինչ-որ բաժնի ոստիկանապետ և ահաբեկում։
     Ողջ ազգն է պարտական Ռիմա մայրիկին, որ նա զտարյուն հայորդիներ է ծնել, և պետք է ողջ ազգով սատար կանգնենք՝ առաջինը, որ Արարատի գլխին գործեր չսարքեն, և շուտափույթ ազատ արձակեն։
     Երկրորդ՝ ողջ ազգով պետք է պաշտպանենք Արայիկին և նրա ընկերներին, որ նրաց գլխից մազ չպակասի։ Եվ դրանով մի գուցե մենք մեր շնորհակալությունը հայտնենք Ռիմա մայրիկին, ազգին այդպիսի հերոսներ պարգևելու համար։
     Ռիմա մայրիկ՝ ես քեզ շատ եմ սիրում, ամեն ինչ լավ է լինելու, քո տեսած չարչարանքները հաղթահարել ես, սա էլ ես հաղթահարելու։ Առողջություն քեզ, սիրելի մայրիկ...

19850 | 3
Facebook