Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անկարայում 1200 զինվորական է ազատ արձակվել

14:10, շաբաթ, 23 հուլիսի, 2016 թ.
Անկարայում 1200 զինվորական է ազատ արձակվել

Ինչպես հայտնի է, Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձից հետո ավելի քան 6 հազար զինվորական էր ձերբակալվել: Այսօր Թուրքիայի դատախազությունը համապատասխան հետաքննություններից հետո ազատ է արձակել 1200 զինվորականի:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում մի խումբ զինվորականներ փորձեցին հեղաշրջում իրականացնել երկրում և գրավեցին պետական նշանակության մի շարք հաստատություններ: Հեղաշրջման փորձի հետևանքով զոհվել է շուրջ 300, վիրավորվել` 1.5 հազար մարդ:

4263 | 0
Facebook