Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Այս տարվա հունիսը մեր տնտեսական ցուցանիշների առումով եղել է վատագույնը. «ՀԺ»

10:00, շաբաթ, 23 հուլիսի, 2016 թ.
Այս տարվա հունիսը մեր տնտեսական ցուցանիշների առումով եղել է վատագույնը. «ՀԺ»

«Այս տարվա հունիսը մեր տնտեսական ցուցանիշների առումով եղել է վատագույնը: Բացի արդյունաբերությունից ու ծառայությունների ոլորտից, մյուս գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել է անկում անցած տարվա նույն ամսվա նկատմամբ: Մասնավորապես նվազել են գյուղատնտեսության, շինարարության, առևտրի, էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշները: Շինարարությունը նվազել է 7,2 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 0,3 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 20 տոկոսով և այլն: Ու եթե գյուղատնտեսությունում գրանցված 0,2 տոկոս անկումը բացատրվում է նրանով, որ անցած տարվա հունիսին աճը չափազանց բարձր էր՝ մոտ 38 տոկոս, ապա մյուս ոլորտներում անկումներն արդեն քրոնիկ են դառնում: Մի քանի ոլորտներում աճ է արձանագրվել, սակայն դրանց տեմպը այնքան ցածր է, որ առնվազն մտահոգիչ է»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

2737 | 0
Facebook