Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Pokemon Go խաղն App Store-ում ներբեռնման ռեկորդ է սահմանել

10:20, շաբաթ, 23 հուլիսի, 2016 թ.
Pokemon Go խաղն App Store-ում ներբեռնման ռեկորդ է սահմանել

Pokemon Go խաղն առաջին իսկ շաբաթում App Store-ում ներբեռնման ռեկորդ է սահմանել: Ինչպես հաղորդում է CNBC-ն, նախկինում ոչ մի հավելված, Apple-ի տվյալներով, նման ռեկորդ չի սահմանել: Ընկերությունը, սակայն, չի նշել, թե քանի օգտատեր է ներբեռնել նորաստեղծ խաղը կամ թե նախկինում որ հավելվածն է եղել առաջատարը:
     CNN Money-ն էլ գրում է, որ Pokemon Go-ն ներբեռնման ռեկորդ է սահամնել նաև Google Play-ում:
     Reuters գործակալությունն էլ հայտնել է, որ ըստ բրոքերական Needham&Co ընկերութան հաշվարկների՝ առաջիկա 2 տարվա ընթացքում Pokemon Go խաղի շնորֆիվ Apple-ը 3 միլիոն դոլար եկամուտ կստանա:
     Գործակալութունը ճշտել է նաև, որ հուլիսի 18-ի դրությամբ ԱՄՆ-ում այդ խաղը ներբեռնել է 21 միլիոն օգտատեր:

4482 | 0
Facebook