Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Տարածքների հանձնումը կբերի ոչ թե խաղաղության ՝ ինչպես ասում Է իշխանությունը, այլ պատերազմի վերսկսման. «Առավոտ»

09:10, շաբաթ, 23 հուլիսի, 2016 թ.
Տարածքների հանձնումը կբերի ոչ թե խաղաղության ՝ ինչպես ասում Է իշխանությունը, այլ պատերազմի վերսկսման. «Առավոտ»

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
     ««Ռուսական կողմն ասաց, որ փոխզիջումների տարբերակով Արցախի հարցի լուծումը ժամանակավորապես առկախվում է։ Ռուսական կողմը, որը հիմնական պնդողն է հողեր հանձնելու հարցի, հասկացավ, որ ներկայիս վիճակում չի կարող դա պնդել որովհետև երկու հազար մարդ է հավաքվում (նկատի ունի՝ Խորենացիում-խմբ.)։ եթե Արցախի հարցը լինի, առնվազն մի քանի անգամ ավելի շատ կհավաքվեն»,– երեկ խոսքով ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի՝ իշխանության կողմից տարածքները չհանձնելու հայտարարություն անելու պահանջի մասին՝ ասաց քաղաքագետ Արա Պապյանը։ Նրա խոսքով. «Եթե դրվեց Արցախի հողեր հանձնելու հարցը, վստահեցնում եմ ՝ բանակում, ոստիկանությունում, իշխանական ապարատում որոշները կընդվզեն ելնելով իրենց շահից։ Արցախի ղեկավարությունը դեմ կլինի. որովհետև հասկանում է՝ նման բանից հետո Ղարաբաղ չի լինի։ Մենք էլ հասկանում ենք, որ դրանից հետո նաև Հայաստան չի լինի։
    
     Ըստ Արա Պարմանի՝ տարածքների հանձնումը կբերի ոչ թե խաղաղության ՝ ինչպես ասում Է իշխանությունը, այլ պատերազմի վերսկսման»,– գրում է թերթի խմբագիրը։
    
     Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

4211 | 3
Facebook