Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լևոն Տեր Պետրոսյանի հայտարարությունը ամոթալի հայտարարություն էր». Նիկոլ Փաշինյան

21:00, ուրբաթ, 22 հուլիսի, 2016 թ.
«Լևոն Տեր Պետրոսյանի հայտարարությունը ամոթալի հայտարարություն էր». Նիկոլ Փաշինյան
     «Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ամոթալի հայտարարություն էր:
     Եթե նման հայտարարություն աներ քաղաքագիտության առաջին կուրսի ուսանողը, ես չէի զարմանա, բայց որ դա անում է Լևոն Տեր-Պետրոսյանը, ես տարօրինակ եմ համարում: Այդ հայտարարությունն ամոթալի էր»,-Խորենացի փողոցում իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը:
     Նա ասաց, որ պետք չէ անել այնպիսի մտահանգումներ, նկատել այնպիսի փաստեր, որոնք կարող են վկայել, որ Սերժ Սարգսյանը կարող է հնարավորինս շուտ հեռանալ իշխանությունից:
     «Լևոն Տեր-Պետրոսյանն ուզում է օգնել Ս. Սարգսյանին` տարածքները հանձնելու գործում... Ուզում եմ բոլորն իմանան` մենք թույլ չենք տալու Հայաստանի և Ղարաբաղի կապիտուլյացիան»:
    
     «Առաջին իսկ վայրկյանից իմ գործողությունները միտված են եղել ապացուցելու, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները ահաբեկիչներ չեն: Նրանք հայրենասեր, հայրենանվեր մարդիկ են, ովքեր հոգնել են շահագործոմից, կոռուպցիայից, երկրում տնտեսական ծանր վիճակից:Այս իրավիճակից մեզ առաջարկվում է երկու տարբերակ. Ս.Սարգսյանն ասում է` պետք է զենքերը վայր դնեն և հանձնվեն իրավապահ մարմիններին, «Սասնա ծռեր»-ն ասում է որ, Ս. Սարգսյանը պետք է անհապաղ հեռանա իշխանությունից:
     Ինչ եմ ասում ես. ես ասում եմ` այո, Ս.Սարգսյանը պետք է հրաժարական տա, պետք է հեռանա իշխանությունից:
     Ս. Սարգսյանին իշխանությունից հեռացնելը մնում է իմ քաղաքական գործունեության ամենակարևոր դրույթներից մեկը: Ժողովուրդն է իրավասու` որոշելու որևէ մեկին իշխանությունից հեռացնելու և իշխանություն բերելու հարցը: «Սասնա ծռերն»-ն այսօր վերցրել է պատասխանատվություն, թե երբ է հեռանալու նա իշխանությունից»:
    
     «Էստեղ չպիտի լինի ոչ մի խուլիգան, ոչ մի հարբած անձ, դրանք բոլորը ԿԿԲ-ի գործակալներ են»,-ասաց պատգամավորը` առաջ քաշելով մի քանի թեզ. առաջին` ես եղել եմ, կամ ու լինելու եմ այստեղ, քանի դեռ չեմ կերտել իմ երազած Հայաստանը: Դա պետք է գիտակցի յուրաքանչյուր քաղաքացի: Մեր ձեռքին չպիտի ունենանք փայտ կամ մահակ` գիտակցելու համար, որ մենք ուժեղ ենք: Մենք ուժեղ ենք մեր պետությամբ, Ղարաբաղի Հանրապետությամբ, մեր ժողովրդի միասնականությամբ: Ես ասում եմ` ինչ որոշում կայացնի ժողովորդը, այն էլ պետք է իրականություն դարձնենք»:
    
     «Առաջին խնդիրը Հայաստանի քաղաքացիների քանակը տեսանելիորեն շատանալն է, որ ասեն` Երևան քաղաքը ոտքի է կանգնել, և երբ ոտքի կանգնի Երևանը, այն ժամանակ ոտքի կկանգնեն մարզերն ու շրջանները»:
    
    
    
10525 | 20
Facebook