Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռուս թեթև աթլետները չեն մեկնի Ռիո․ հարցականի տակ է նաև ողջ հավաքականի մասնակցությունը

19:35, ուրբաթ, 22 հուլիսի, 2016 թ.
Ռուս թեթև աթլետները չեն մեկնի Ռիո․ հարցականի տակ է նաև ողջ հավաքականի մասնակցությունը
     Մարզական արբիտրաժային դատարանը՝ CAS-ը, չի բավարարել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի և 68 ռուս թեթև աթլետների որակազրկման IAAF-ի որոշման բողոքարկումը։ Դա նշանակում է, որ ռուս թեթև աթլետները չեն մասնակցի Ռիոյի օլիմպիական խաղերին՝ Ռուսաստանի դրոշի ներքո։ Ռուս մարզիկներին խաղին մասնակցելու իրավունք ունի միայն Դարյա Կլիշինան՝ օլիմպիական դրոշի ներքո։
     Հիշեցնենք, որ Ռուսաստանի թեթև աթլետիկայի հավաքականը հեռացվել էր բոլոր մրցաշարերին մասնակցելուց՝ դոպինգ օգտագործած մեծաթիվ մարզիկների պատճառով։ Բացի այդ, օրերս կորոշվի Ռուսաստնի ողջ հավաքականի մասնակցել-չմասնակցելու հարցը։ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն խիստ մտահոգված էր այդ որոշմամբ։ Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն ծայրահեղ հիասթափված է CAS-ի որոշումից։ Այսօրվանից ի վեր մարզաշխարհը նոր օրենքներով է ապրելու։ Այդ օրենքները յուրաքանչյուր մարզական ֆեդերացիաների իրավունքները յուրաքանչյուր «մաքուր» մարզիկների իրավունքներից վեր են դասում և լեգիտիմ իրավունք են տալիս անպատժելի գործունեություն ծավալել։ Մեր հավաքականին՝ բոլոր մրցաշարերից հեռացելու չափորոշիչները գնահատվում են որպես խտրականություն, քանի որ չի կարելի ոչ մեկին պարտադրել լքել հայրենիքը»։ Հարցի շուրջ խոսեցին նաև օլիմպիական խաղերի չեմպիոնները։
     Օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն Ուսեյն Բոլթը նշել է, որ այս որոշումը լուրջ ազդակ կլինի մյուսների համար․ «Եթե մարզիկը խաբում է կամ խախտում է կանոնները, պետք է լուրջ պատժամիջոցներ կիրառվեն։ Այդ որոշումը շատերին կվախացնի և կդառնա լուրջ ազդակ»։
     Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնուհի Ելենա Իսինբաևան, ով պատրաստվում էր մասնակցել նաև Ռիոյի օլիմպիական խաղերին, հայտարարել է, որ սա քաղաքական պատվեր է․ «Այն ամենն ինչ պետք է աներ մարզիկը, կատարել նորմատիվը, հանձնել թեստը և ելույթ ունենալ։ Շնորհակալ եմ բոլորին՝ թեթև աթլետիկան թաղելու համար։ Սա մաքուր քաղաքական պատվեր է։ ՄՕԿ-ն իրավունք չունի նման որոշում կայացնել։ Նրանք կրկին ասացին, որ չեն բավարարել մեր բողոքը, սակայն առանձին մարզիկների ճակատագիրը կորոշի ՄՕԿ-ը։ Հերթական անգամ կրկնվեմ՝ վերջանական որոշումը կլսենք ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախից»։
     Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն գեղասահորդուհի Իրինա Ռոդնինան մտահոգությունն է հայտնել այս թեմայի շուրջ․ «Փլուզվում են օլիմպիական շարժման իդեալները։ Այն իդեալները, որոնք համախմբում են մեր մոլորակի միլիոնավոր մարդկանց։ Օ Սպորտ, դու Աշխարհ ես․․․ Ցավոք, արդեն ոչ»։ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն նույնպես մեկնաբանել է այս որոշումը․ «Այն ինչ տեղի ունեցավ ռուս մարզիկների հետ կարող տեղի ունենալ յուրաքանչյուր հավաքականի հետ։ Միշտ համարել եմ, որ սպորտը քաղաքականությունից զերծ է։ Ցավալի է կարդալ այս լուրերը։ Օլիմպիական խաղերի նկատմամբ հետաքրքրությունը մարում է, եթե չեն մասնակցում աստղերը՝ համաշխարհային լեգենդներն, ովքեր երկար ամիսներ և տարիներ են նախապատրաստվել այդ խաղերին։ Ողջ Ռուսաստանը ձեզ հետ է։ Իմ սիրտը ձեզ հետ է»։
2506 | 0
Facebook