Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել

18:15, ուրբաթ, 22 հուլիսի, 2016 թ.
Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել

Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար, այդ մասին հայտնել է Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը։ Այս հոդվածներով նախատեսվում է 8-15 տարվա ազատազրկում։

Հուլիսի 19-ին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել Կարո Եղնուկյանի և նրա կնոջ մոր բնակարաններում, երկու մեքենաներում, ավտոտնակում, որից հետո Եղնուկյանը բերման էր ենթարկվել և ձերբակալվել։

3876 | 0
Facebook