Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մխիթարյանն իր առաջին գոլը խփեց «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում. (տեսանյութ)

17:50, ուրբաթ, 22 հուլիսի, 2016 թ.
Մխիթարյանն իր առաջին գոլը խփեց «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում. (տեսանյութ)

Չինաստանում մեկնարկած «International Champions Cup»-ի շրջանակներում ընթացող «Մանչեսթր Յունայթեդ» - «Բորուսիա» Դորտմունդ հանդիպումը, որին մասնակցում է նաև մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Հատկանշական է, որ «Մանչեսթր Յունայթեդ»-ի նորեկը հանդես է գալիս իր նախկին թիմի՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ։ Բացի այդ, Մխիթարյանն անգլիական թիմի կազմում իր առաջին գնդակը խփեց նախկին թիմի դարպասը։ Հանդիպման 59-րդ րոպեին, Խուան Մատայի փոխանցումից հետո, Մխիթարյանը գրավեց Ռոման Վայդենֆելերի պաշտպանած դարպասը։
     Նշենք, որ «Մանչեսթր Յունայթեդ»-ը 1:4 հաշվով պարտվեց «Բորուսիա»-ին։

6274 | 0
Facebook