Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռոումինգը Եվրոպայում՝ հատուկ սակագներով

17:25, ուրբաթ, 22 հուլիսի, 2016 թ.
Ռոումինգը Եվրոպայում՝ հատուկ սակագներով

Մինչև 2016թ. հոկտեմբերի 31-ը եվրոպական տասը երկրում՝ Ավստրիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Միացյալ Թագավորությունում, Նիդերլանդներում, Չեխիայում և Ֆրանսիայում ռոումինգում մուտքային զանգերի և «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով ելքային զանգերի համար ՎիվաՍել-ՄՏՍ- ի բաժանորդները կվճարեն ընդամենը 55 դրամ/րոպե: Իսկ Գերմանիայի, Իռլանդիայի, Իսպանիայի, Հունգարիայի, Հունաստանի, Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Չեխիայի, Պորտուգալիայի և Ռումինիայի՝ «Vodafone», ինչպես նաև Իտալիայի «TI»* բջջային օպերատորների ցանցերում ռոումինգում ինտերնետի համար ՎիվաՍել-ՄՏՍ- ի բաժանորդները կվճարեն ընդամենը 35 դրամ/ՄԲ: «Եվրոպական մի շարք երկրներում ձայնային, ինչպես նաև տվյալների փոխանցման ռոումինգի ծառայությունների համար համապատասխանաբար միևնույն սակագների սահմանումը գրավիչ առաջարկ է բաժանորդների համար: Ընտրվել են այն երկրները, ուր մեր հայրենակիցներն առավել հաճախ են այցելում հանգստի և գործնական նպատակներով: Առաջարկի շահավետությունը պայմանավորված է ոչ միայն զգալիորեն նվազեցված սակագներով՝ մուտքային զանգերի, «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով ելքային զանգերի և ինտերնետի 1 ՄԲ-ի համար, այլև համապատասխան երկրներից մի քանիսն այցելող բաժանորդների համար միևնույն սակագնից օգտվելու հարմարավետությամբ: Աշխարհով մեկ մեծ թվով ռոումինգ գործընկերների առկայության շնորհիվ՝ մենք ապահովում ենք հաղորդակցման միջոցների հասանելիություն աշխարհի գրեթե բոլոր անկյուններում, ինչի մասին է վկայում ՎիվաՍել-ՄՏՍ- ի ռումինգ ծառայությունները նախընտրող հավատարիմ բաժանորդների զգալի քանակը», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ- ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

* Ծովային նավերում ռոումինգում գտնվելու դեպքում գործում է 65 դրամ /10 ԿԲ սակագինը:

7390 | 0
Facebook