Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բռնությունները շարունակվել են նաև մեքենաների մեջ. լպիրշ պահվածքով ոստիկանները տղաներին խփել են, թքել վրաները». Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում

17:05, ուրբաթ, 22 հուլիսի, 2016 թ.
«Բռնությունները շարունակվել են նաև մեքենաների մեջ. լպիրշ պահվածքով ոստիկանները տղաներին խփել են, թքել վրաները». Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում
     Հուլիսի լույս 21-ի առավոտյան Խորենացի փողոցից բերման ենթարկեցին մի խումբ ցուցարարների, որոնց շարքում էր նաև ակտիվիստ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը: Վերջինը մանրամասներ է հայտնում:
     «Խորենացի փողոցում ժամը 04:00-ի կողմերը մնացել էր մոտավորապես 150 հոգի մարդ, որոնք խումբ-խումբ բաժանված էին: Ոստիկանները եկան և հայտարարեցին, որ 15 րոպե ժամանակ են տալիս երթևեկելի մասն ազատելու համար, եթե չէ ուժ կգործադրեն: 15 րոպե հետո բոլորը խումբ-խումբ մայթերին էին կանգնած: Մենք մեր ընկերների և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ կանգնած էինք Խորենացու փողոցից մի քիչ ներքև: Երբ այդ 15 րոպեն անցավ, գազանի պես հարձակվեցին քաղաքացիների վրա, քարշ տալով, ծեծելով տարան: Մարդկանց վրա թքում էին, անձնական վիրավորանքներ հասցնում, մեքենաները նստեցնելուց ծեծում, գետնին ծեծում` 7-8 հոգով: ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, երբ տեսավ, որ քաղաքացիները դա տեսնելով ավելի շատ են բորբոքվում, մեքենաներից փորձում են իջնել, եկավ, իր ենթականերին ասեց` մի արեք, արա, բանի տեղ չդրեցին ու շարունակեցին ծեծել: Ես իմ աչքով տեսել եմ 11-12 քաղաքացի տարբեր տարիքի, շատերը վնասվածքներ ունեին: Այդ ընթացքում մեր մեքենայի մեջ 7 հոգու հեռախոս գողացան, իմն էլ հետը: Բռնությունները շարունակվել են նաև մեքենաների մեջ: Բախտս բերեց ես մի քիչ հետ էի նստել: Էդ ընթացքում էլ առջևում նստած տղերքին խփել են, վիրավորել, թքել վրաները, ոստիկանին ոչ վայել, լպիրշ պահվածք, մարդիկ, որոնք չեն հարգում իրենց ուսադիրները, սովորական փողոցի խուժաններ են: Բայց ասեմ, որ Քանաքեռի ոստիկանության բաժանմունքում ես հանդիպել եմ ոչ միայն կարգին մարդկանց, այլ նաև կարգին ոստիկանների»:
     Վիլեն Գաբրելյանն ասաց նաև, որ իր համար անհասկանալի են Պավլիկ Մանուկյանի դրդապատճառները: Նրա կարծիքով ճիշտ կլիներ, որ հասարակությունը տեղյակ լիներ, թե ինչի շուրջ են իրենք բանակցում իշխանությունների հետ:
    
«Բախումնրով պայքարն էս իրավիճակում, ըստ իս, տանում է մենակ շատ վատ հետևանքների, տանում է արյունահեղության, որը պետք է բացառել: Ես կարծում եմ, որ արյունահեղությունով «Սասնա ծռեր» խմբի պահանջներին հնարավոր չէ հասնել, բայց հնարավոր է հասնել խախանդ մեթոդներով, իրենք դա պետք է հաշվի առնեն»,- եզրափակեց նա:
4442 | 5
Facebook