Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում 626 դպրոց է փակվել

22:05, հինգշաբթի, 21 հուլիսի, 2016 թ.
Թուրքիայում 626 դպրոց է փակվել

Թուրքիայում հուլիսի 15–ի երեկոյան տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունները մասնավոր դպրոցներ ու ԿԳ նախարարությանը կից կրթական կառույցներ փակելու որոշում են կայացրել։

Արդեն հայտնի է, որ Թուրքիայի կրթության նախարարությունը հետաքննություն է սկսել 524 մասնավոր դպրոցի ու 102 կրթական այլ կառույցների դեմ՝ «սահմանադրական կարգի դեմ հանցանքներ» իրականացնելու մեղադրանքով։
     Նշվում է, որ ԿԳ նախարարությունն արդեն սկսկել է հիշյալ 626 կրթական կառույցների փակման գործընթացը։ Թուրքիայում նաև ճնշումներ են իրականացվում ուսուցիչների նկատմամբ, լիցենզիայից զրկվել է 21 հազար ուսուցիչ՝ Էրդողանին ոչ բավականաչափ հավատարիմ գտնվելու մեղադրանքով: Նշենք, որ փակված դպրոցների մի մասը հիմնադրվել էր Էրդողանի հակառակորդ համարվող Ֆեթուլլահ Գյուլենի կողմից:

3459 | 0
Facebook