Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թե ինչպես է Լևոն Երանոսյանը սեռական բնույթի հայհոյանք տալիս ձեռնաշղթաներ հագցրած քաղաքացուն

16:10, հինգշաբթի, 21 հուլիսի, 2016 թ.
Թե ինչպես է Լևոն Երանոսյանը սեռական բնույթի հայհոյանք տալիս ձեռնաշղթաներ հագցրած քաղաքացուն
     Համացանցում տեսանյութեր են տարածվել, թե ինչպես են Խորենացու ցույցը ցրելու ժամանակ ոստիկանները հայհոյում, խփում ու երբեմն նվաստացնում ցուցարարներին:
     «Ա1+» հեռուստաընկերությունը նկարահանել է, թե ինչպես է ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը սեռական բնույթի հայհոյանք տալիս ձեռնաշղթաներ հագցրած քաղաքացուն, որին ոստիկանները կռացրած բերման են ենթարկում փողոցում:
     Հիշեցնենք` այսօր գիշեր Երևանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից հետո Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
     Հուլիսի 21-ին՝ ժամը 08-ի դրությամբ, զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով բերման է ենթարկվել 28 անձ, որոնցից 16-ը ձերբակալվել է:
Տեսանյութում՝ 01։58 րոպեից 02։01։
35808 | 36
Facebook