Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Արտակարգ դրությունը երկրում կամրապնդի ժողովրդավարությունը». Էրդողան

19:05, հինգշաբթի, 21 հուլիսի, 2016 թ.
«Արտակարգ դրությունը երկրում կամրապնդի ժողովրդավարությունը». Էրդողան
     Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ արտակարգ դրությունը երկրում կամրապնդի ժողովրդավարությունը Թուրքիայի տնտեսական հարցերով փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը հայտարարել է, որ արտակարգ դրությունը երկրում ազդեցություն չի թողնի հասարակ քաղաքացիների կյանքի և գործարարության վրա, սակայն նպաստելու է ժողովրդավարության, շուկայական տնտեսության ամրապնդմանը և ներդրումային կլիմայի բարելավմանը: Այս մասին գրում է Reuters գործակալությունը: Փոխվարչապետը նաև վստահություն է հայտնել, որ երկրում հետընթաց չի գրանցվի մարդու իրավունքների ոլորտում: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեք ամսով արտակարգ դրություն էր հայտարարել՝ երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո։
7396 | 0
Facebook