Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սրանք անհապաղ պիտի հրաժարական տան. արդեն զզվացրել են ժողովրդին». Ռուբեն Հախվերդյանը դիմում է իշխանություններին

17:30, չորեքշաբթի, 20 հուլիսի, 2016 թ.
«Սրանք անհապաղ պիտի հրաժարական տան. արդեն զզվացրել են ժողովրդին». Ռուբեն Հախվերդյանը դիմում է իշխանություններին

Հեղինակ-կատարող Ռուբեն Հախվերդյանը Ա1+-ի հետ զրույցում անդրադարձել է հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքը գրավելու դեպքին ու խոսել նաև այլ թեմաների շուրջ:
     «Ժիրայր Սեֆիլյանն իմ ընկերն է, չգիտեմ ինչի համար են իրեն բռնել: Կարող է սարքել են: Եվ այն տղաներն, ովքեր հիմա այնտեղ են, նրանց մեջ էլ կան իմ ընկերներից, և ես հաճույքով կգնայի իրենց մոտ: Ես հիմա ամաչում եմ, որ այստեղ եմ, ու ոչ թե այնտեղ: Սա ոչ թե ժիրայրի, սա համաժողովրդական բողոք է այս կոռումպացված, նողկալի ղեկավարության դեմ: Սրանք անհապաղ պիտի հրաժարական տան. արդեն զզվացրել են ժողովրդին: Բոլորիս համար պարզ է, որ Սերժը Պուտինի խամաճիկն է: Բայց պետք է ի սկզբանե այնպես աներ, որ մի քիչ արժանապատիվ վիճակում հայտնվեինք, որովհետև ինչքան ինքն է մեզ պետք, այդքան էլ մենք ենք իրեն պետք: Իսկ եթե ինքն իր հրթիռները դրել է, մեզ համար մեկ չէ, թե ով կդնի` ՆԱՏՕ-ն, թե ինքը:»,- ասել է Հախվերդյանը: Նա գարշելի է որակել «ռուսամետ է» , «ամերիկամետ է» որակումները` նկատելով, որ ընդամենը պետք է լինել հայամետ:
     Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կարելի է «Սասնա ծռեր» խմբավորման տղաներին «ահաբեկիչ» անվանել` Հախվերդյանն ասել է: «Ռուսաստանն իր լկտի հաղորդման մեջ, իբր թե կոչվում է «Վեստի», թե ինչ, ասում է «տեռորիստներ», տեռորիստը դուք եք, որ փոքրաքանակ ազգերին պահում եք այդ վիճակում: Սա նյուստալինիզմ է, որ վարում է պարոն Վլադիմիր Վլադիմիրիչը, որին ուզում է նմանակել Սերժ Սարգսյանը: Բոլորիս հայտնի է, որ եղել են կրակոցներ, նրանց վրա կրակել են, իրենք էլ են կրակել: Եթե ուզում եք իմանալ, սա հեղաշրջման փորձ է, ապա այդ դեպքում ի՞նչ հեղաշրջման միջոցով իրենք եկան իշխանության. հոկտեմբերի 27-ը մոռացե՞լ են»,- կարծիք է հայտնել երգիչը: Նա նաև հիշեցրել է, որ վերջին 25 տարիներին Հայաստանում քաղաքական ոչ մի սպանություն չի բացահայտվել:
     Խոսելով Խորենացի փողոցում ծավալվող իրադարձությունների հանգուցալուծման մասին, Հախվերդյանը նշել է, թե կցանականար, որ ավելի շատ մարդիկ հավաքվեին, ու այն դառնար ժողովրդական անհանդուրժողականաության արտահայտում` ընդդեմ իշխանության:
     Հախվերդյանը չի շրջանցել նաև քառօրյա պատերազմի թեման, ու կարծիք է հայտնել, որ այն համաձայնեցված գործողություն է եղել:
     Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում:

30861 | 2
Facebook