Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Վլադիմիր Գասպարյանին և ՀՀԿ-ականներին հրահանգվել է՝ «ծպտուններդ չլսվի». համացանցը ծաղրում է ՀՀԿ-ի պահվածքը

20:05, չորեքշաբթի, 20 հուլիսի, 2016 թ.
Վլադիմիր Գասպարյանին և ՀՀԿ-ականներին հրահանգվել է՝ «ծպտուններդ չլսվի». համացանցը ծաղրում է ՀՀԿ-ի պահվածքը
     «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից ՊՊԾ գունդը գրավելու 4-րդ օրն է այսօր: Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, քաղաքական մյուս ուժերն իրենց պասիվ ակտիվությունը ցուցաբերում են համացանցում կամ լրագրողների հետ զրույցներում: ՀՀԿ-ականներն ու իշխող վերնախավը, սակայն, ոչ մի ձևով չեն անդրադառնում տիրող իրավիճակին: Լռում են վարչապետը, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Ասում են` Հանրապետականներին հրահանգված է որևէ տեսակետ չհայտնել, հրաժարվել լրագրողների հարցերին պատասխանելուց: Ավելին, լուրեր կան, որ նախագահականից ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին են հրահանգել` չհայտնվել ՊՊԾ գնդի տարածքում, «խրոխտ» հայտարարություններ չանել` չսրելով իրավիճակը:
     Ծաղրանկարը` Medialab.am
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
12940 | 4
Facebook