Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գործարար Մաքսիմ Ֆրեյդզոնը՝ հանցավոր աշխարհի հետ Վլադիմիր Պուտինի կապերի մասին

19:05, երկուշաբթի, 25 հուլիսի, 2016 թ.
Գործարար Մաքսիմ Ֆրեյդզոնը՝ հանցավոր աշխարհի հետ Վլադիմիր Պուտինի կապերի մասին

Ի՞նչ հարաբերությունների մեջ էր Վլադիմիր Պուտինը 1990-ականներին Սանկտ-Պետերբուրգը վերահսկող հանցավոր խմբավորումների պարագլուխների հետ, երբ ապագա նախագահը գլխավորում էր քաղաքապետարանի արտաքին կապերի կոմիտեն:
     Էդվարդ Սնոուդենի կողմից հրապարակված փաստաթղթերի համաձայն` ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը 2002-2003թթ. գաղտնալսել է Տամբովի հանցախմբի առաջնորդ Վլադիմիր Կումարինին, ում 90-ական թվականներին անվանում էին «Պետերբուրգի ստվերային մարզպետ», Պուտինի հետ նրա կապերը բացահայտելու համար:
     Վերջերս տված հարցազրույցում Կումարինը պնդում էր, որ ընդհանրապես ծանոթ չէ Պուտինի հետ: Սակայն նրանց կապը բացահայտվում է, օրինակ, ռուս-գերմանական SPAG ընկերության միջոցով, որը զբաղվում էր ներդրումներով Սանկտ-Պետերբուրգում: Տամբովի հանցախմբի առաջնորդը SPAG-ի մասնաճյուղի համասեփականատերերից մեկն էր, իսկ Պուտինը մինչև 2000թ.`իր երդմնակալության արարողության օրը, համարվում էր այդ ընկերության խորհրդական:

Իսրայելում ապրող գործարար Մաքսիմ Ֆրեյդզոնն 90-ականներին Պետերբուրգի հրեական համայնքներից մեկի առաջնորդն էր և «Սովէքս» նավթային ընկերության համասեփականատերը: Նա քաջատեղյակ էր քաղաքում տիրող իրավիճակին և փոխհարաբերություններին: Վերջերս «Радио Свобода»-ին տված հարցազրույցում Մաքսիմ Ֆրեյդզոնը պատմել էր այն մասին, թե ինչպես է Վլադիմիր Պուտինը երկու անգամ նրանից կաշառք պահանջել` 10-ական հազար դոլար փաստաթղթերի ձևակերպման համար: Այդ հրապարակումը մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջյդզոնին պատմել այն մասին, թե ինչպես են «ավազակային Պետերբուրգի» բարքերը դարձել Կրեմլի ներկայիս տերերի կյանքի կանոնները:
     Ըստ Ֆրեիդզոնի` Պուտինի և 90-ականների հեղինակավոր գործարարների միջև կապի մեջ ոչ մի սենսացիոն բան չկա:
     «Հասկանալի է, որ քաղաքային իշխանությունները և Պուտինը` որպես իրենց ներկայացուցիչ, պետք է աշխատանքային հարաբերություններ պահպանեին հեղինակավոր գործարարների հետ միայն այն պատճառով, որ դրանք քաղաքում իրական կշիռ ունեղոց մարդիկ էին, որոնց հետ պետք էր հաշվի նստել: Ակնհայտ է, որ Պուտինն աշխատանքային հարաբերությունների մեջ էր նաև Կոնստանտին Յակովլևի հետ, ով հայտնի է «Կոստյա Մոգիլա» մականվամբ, որը նույնպես նշանակալի մարդ էր քաղաքում: Որքանով տեղյակ եմ, Պուտինը ներկայացրել է Բերեզովսկուն Յակովլևին «ԼոգոՎԱԶ» ընկերության` Պետերբուրգում ներկայացուցչության բացման ընթացքում: Նա աշխատում էր նաև այլ հեղինակավոր գործարարների հետ: Այդ մարդկանց միջև հարաբերություններն, ըստ այդմ, երբեմն բավականին կոշտ էին: Եթե խոսել Կումարինի և Յակովլևի մասին, ապա դա պատերազմ էր, որը բավականին հայտնի էր քաղաքում: Պուտինն այդ ժամանակ խուսանավում էր, և դրանում նրան օգնում էր քաղաքային իշխանությունների սպասարկող անձնակազմի կարգավիճակը, քանի որ նա չէր կարող պատասխանատվություն կրել այն բանի համար, ինչ անում էին իր հաճախորդները: Նա սպասարկում էր ինչպես Յակովլևի, այնպես էլ Կումարինի ընկերությունների շահերը»,- պատմել է գործարարը:
     Վերջինը կարծում է, որ առաջին միլիոները Պուտինն ստացել է 90-ականների կեսերին հումանիտար օգնության հետ կապված խարդախությունից: «Մի ժամանակ իշխանությունը քաղաքում հանցագործների ձեռքում էր, ապա հետզհետե սկսեցին երևան գալ իրավապաշտպան մարմինները: Ընդհանուր առմամբ, քաղաքում միասնություն ու փոխհասկացվածություն էր: Պուտինը քաղաքային իշխանությունների ներկայացուցչի բավականին հասկանալի դիրք էր գրավում և, բնականաբար, ներգրավված էր համարյա բոլոր նշանակալի ֆինանսական միջոցառումների մեջ: Մի մասնաբաժին քաղաքային չինովնիկները վերցնում էին հանգամանալից սպասարկման և միջոցառման աջակցման համար: Գործարարության հակում նրանք չունեին: Գրագետ սպասարկելու կարողությունը շատ կարևոր դեր է խաղացել Վլադիմիր Պուտինի առաջխաղացման գործում:
     Եվ հիմա էլ նույնն է կատարվում, միայն ամբողջ երկրի և պետական քաղաքականության մաշտաբներով` գողանալ, վաճառել և բաժանել: Իսկ գործարարություն չկա: Դրանից վատ բան չկա, երբ անտաղանդ մարդը, ով սովոր է լսել առավել շնորհալիներին, սկսում է ինքնուրույն որոշումներ կայացնել»:

8656 | 2
Facebook