Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը հաշված րոպեների տարբերությամբ է փրկվել մահից

10:25, երկուշաբթի, 18 հուլիսի, 2016 թ.
Էրդողանը հաշված րոպեների տարբերությամբ է փրկվել մահից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հուլիսի 15-ի գիշերը երկրում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ հաշված րոպեների տարբերությամբ է փրկվել մահից: Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:
    
     Հաղորդվում է, որ Թուրքիայի առաջնորդն զբոսաշրջային Մարմարիսում հյուրանոցը լքել է իրեն սպանել կամ ձերբակալել պատրաստվող զինվորականների ժամանելուց րոպեներ առաջ։
    
     Իսկ CNN Turk-ի հաղորդմամբ` ապստամբները Մարմարիս են ուղարկել երեք ուղղաթիռ՝ 25 զինվորով: Զինվորականները պարաններով իջել են ուղղաթիռներից, սակայն հյուրանոցում նրանց դիմադրել է նախագահին հսկող հատուկ նշանակության ուժերի ջոկատը:
    
     Նշենք, որ ըստ Անկարայի պաշտոնական տվյալների ապստամբության փորձի հետևանքով զոհվել է 290 մարդ:

13337 | 0
Facebook