Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ապստամբները գերի են պահում Վալերի Օսիպյանին ու Վարդան Եղիազարյանին՝ առաջ քաշելով 2 կարևոր նախապայման

11:55, կիրակի, 17 հուլիսի, 2016 թ.
Ապստամբները գերի են պահում Վալերի Օսիպյանին ու Վարդան Եղիազարյանին՝ առաջ քաշելով 2 կարևոր նախապայման
     Ինչպես արդեն հայտնել ենք, «Նոր Հայաստան» շարժման անդամները ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: «Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահը հաղորդում է. «Ոստիկանները փորձում են գրոհել մեր դիրքերը, BMP են բերել, բայց մեր դիրքերը լավ են և մեզ մոտ բարձրաստիճան ոստիկաններ կան, գեներալ Եղիազարյանը և գնդապետ Օսիպյանը»: Ըստ նրա՝ «Ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքի կենտրոնում հավաքված քաղաքացիներին», «Մեր դեմ են բերում Ոստիկանության զորքերի երիտասարդ զինվորներին»: Վարուժան Ավետիսյանը հայտարարել է. «Որքան ուշացնում են Ժիրայր Սէֆիլյանին մեզ մոտ բերելն, այնքան իրավիճակն ավելի է սրվում: Կրկնում ենք, մենք ենթարկվում ենք միայն Ժիրայր Սէֆիլյանին, բանակցություններ կարող է վարել միայն Ժիրայր Սէֆիլյանը: Եվ բանակցությունները լինելու են մեկ հարցի վերաբերյալ` ինչպես է Սերժ Սարգսյանը փոխանցում իշխանությունը ժողովրդի վստահության կառավարությանը»:
     Նշենք նաև, որ ոստիկանությունը դիպակահարներ է տեղակայել հարակից շենքերի տանիքներին:
39779 | 9
Facebook