Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Շաքարի չարաշահումը` կնճիռների առաջացման պատճառ

00:15, կիրակի, 17 հուլիսի, 2016 թ.
Շաքարի չարաշահումը` կնճիռների առաջացման պատճառ

Անգլիացի մաշկաբան, բժիշկ Պատրիսիա Ֆարիսն, իր հաճախորդների շրջանում ուսումնասիրություներ կատարելով, նկատել է, որ մաշկի կնճռոտվածության պատճառներից մեկը շաքարի չարաշահումն է։ Նրա կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարով և մաքուր ածխաջրերով հագեցած սնունդ օգտագործելը մաշկին ավելի մեծ վնաս է հասցնում, քան ողջ կյանքն արևի տակ անցկացնելը։

Կնճիռներից ազատվելու համար բժիշկը խորհուրդ է տալիս 3 օրով հրաժարվել յոգուրտ, կաթնամթերք, հացամթերք, շաքար, ալկոհոլ և միրգ կիրառելուց։ Այդպիսի դիետայի արդյունքում օրգանիզմը կմաքրվի ավելորդ շաքարներից։ Այդ ընքացքում կարելի է սնվել անյուղ մսով, ձկնեղենով, բուսական սպիտակուց պարունակող մթերքով` ոլոռ, ոսպ, լոբի։ Դրանից հետո 4 շաբաթվա ընթացքում պետք է սննդակարգից հիմնովին բացառել շաքար պարունակող ուտելիքները, ինչի արդյունքը կլինի գեղեցիկ ու հարթ մաշկը, համոզված է բժիշկը։

7392 | 0
Facebook