Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նորացված Porsche 911 GT3-ը գաղտնազերծել են շնորհանդեսից առաջ

00:05, ուրբաթ, 15 հուլիսի, 2016 թ.
Նորացված Porsche 911 GT3-ը գաղտնազերծել են շնորհանդեսից առաջ

Porsche 911 GT3 նորացված սպորտային ավտոմեքենայի լուսանկարները հայտնվել են համացանցում: Մեքենայի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա մոտակա ժամանակում:
     Դատելով լուսանկարներից` սպորտքարն ստանալու է տեսափոխված հետևի դիֆուզոր, ուրիշ բամպերներ և նոր բանեցման համակարգ: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` նորույթն զգալիորեն թեթև կլինի ներկայիս GT3-ից, որի զանգվածը կազմում է 1430 կգ:
     Ավտոմեքենայի սրահում տեղադրելու են նոր նստատեղեր, նորացված տեղեկատվական-զվարճանքային համակարգ, մոդիֆիկացված նավիգացիոն համակարգ և 7-դյույմանոց սենսորային դիսփլեյ:
     Ավտոմեքենայի կապոտի տակ տեղադրվելու է 3,8-լիտրանոց վեց գլանանոց մթնոլորտային շարժիչ, որի հզորությունը կազմելու է 475 ձիաուժ և 438 Նմ պտտող պահ: Շարժիչն աշխատելու է 6-աստիճան մեխանիկական փոխանցատուփի հետ համատեղ:

16414 | 0
Facebook