Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպես մաքրել խոհանոցում անփոխարինելի չուգունե սպասքը

17:10, կիրակի, 17 հուլիսի, 2016 թ.
Ինչպես մաքրել խոհանոցում անփոխարինելի չուգունե սպասքը

Չուգունե սպասքը երիտասարդ տանտիրուհիներին թվում է անցյալի ավելորդ մնացուկ, սակայն փորձառու տնային տնտեսուհիները գիտեն, որ այն ուղղակի անփոխարինելի է: Չուգունը երկաթի և ածխածնի խառնուրդ է՝ սիլիցիումի, մանգանի և ծծմբի աննշան հավելումով: Այն կիրառվել է սպասք պատրաստելու համար հնագույն ժամանակներից մինչ օրս: Չուգունը տաքանում է դանդաղ, սակայն կարող է շատ տաքանալ՝ հասնելով շատ բարձր ջերմաստիճանների: Տաքանում է համաչափ, հետո երկար պահում է ջերմաստիճանը: Միս պատրաստելու համար ուղղակի անփոխարինելի է: Նրա մեջ պատրաստվող ուտելիքը շատ խառնելու կարիք չունի: Կայուն է թթուների նկատմամբ, ջրի հետ շփումից գրեթե չի ժանգոտում, երկարադիմացկուն է: Քիմիական ռեակցիայի մեջ չի մտնում, ինչի շնորհիվ էլ անվտանգ է ուտելիք պատրաստելու համար:

Հին չուգունե կաթսաներն ունեն մի թերություն՝ անհրապույր արտաքին տեսք: Սակայն դրանց սևացած պատերը կարելի է հեշտությամբ և առանց սպասքը վնասելու մաքրել հետևյալ հեշտ միջոցով: Պետք է վերցնել մեկ տուփ պոլիվինիլացետատի էմուլսիա՝ ՊՎԱ սոսինձ ունիվերսալ, 125 գ և 1 տնտեսական օճառ՝ 72%: Խոշոր քերիչով քերել օճառը, մեծ տարայի մեջ լցնել ջուր, եռացնել, ուժեղացնել կրակն ու ավելացնել օճառն ու սոսինջը: Խառնել, որպեսզի օճառը հալվի, ստացված հեղուկի մեջ դնել սևացած թուջե սպասքը և եռացնել 2 ժամ միջին կրակի վրա: Հաճախակի ջուր ավելացնել, որպեսզի գոլորշիանալու արդյունքում ջուրը չքչանա:

2 ժամ անց հանել սպասքը և ջրի տակ սառեցնել, այնուհետև մետաղական սպունգով մակերեսը շփել 30-40 րոպե: Արդյունքում սպասքն ազատվում է տարիներով կուտակված յուղի շերտից և նրանում պատրաստված ուտելիքն ավելի համեղ է լինում:

35887 | 1
Facebook