Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բուհերի այս տարվա անցողիկ միավորները հայտնի են

20:45, չորեքշաբթի, 13 հուլիսի, 2016 թ.
Բուհերի այս տարվա անցողիկ միավորները հայտնի են

Բուհերի ընդունելության քննություններն ավարտված են, և դիմորդները սրտի թրթիռով սպասում են անցողիկ միավորների հրապարակվելուն: Հավաստի աղբյուրներից Armtimes.com-ին հաջողվել է ձեռք բերել մի շարք բուհերի որոշ մասնագիտությունների անցողիկ միավորները: Դրանց մի մասը դեռևս վերջնական չէ և հնարավոր է կրի որոշակի փոփոխություններ: Ամենայն հավանականությամբ, սակայն, տատանումներ կարող են լինել ներկայացված միավորներից քչերի դեպքում: Փոփոխություններ սպասվում են Բժշկական համալսարանի մասնագիտությունների դեպքում` մինչև մեկ միավորի չափով:

Ինչ վերաբերում է անցողիկ միավորներին ընդհանրապես, ապա մեր աղբյուրների դիտարկմամբ, պատկերը մոտավորապես նույնն է, ինչ եղել է անցյալ տարի: Բացառություն է Երևանի պետական համալսանի ներկայացված մասնագիտությունների դեպքում: Այստեղ անցողիկ միավորները մինչև 4 միավորով բարձր են, քան եղել են նախորդ տարի:

Միավորները, որոնք հայտնվել են մեր ձեռքի տակ, ներկայացնում ենք ստորև.
    
     ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

մաթեմատիկա
     անվճար` 38.25
     վճարովի` 24.25

ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա
     անվճար` 57.25
     վճարովի` 25

ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
     անվճար` 38.5
     վճարովի` 28

ֆիզիկա
     անվճար` 30.75
     վճարովի` 16.5

քիմիա
     անվճար` 27
     վճարովի` 17.25

անգլերեն լեզու և գրականություն
     անվճար` 55.5
     վճարովի` 30.25

միջազգային հարաբերություններ
     անվճար` տեղեր չկան
     վճարովի` 46.5

սերվիս
     անվճար` 58.25
     վճարովի` 27

կառավարում
     անվճար` 59.25
     վճարովի` 47.25

իրավագիտություն
     անվճար` տեղեր չկան
     վճարովի` 52.5

տնտեսագիտություն
     անվճար` ---
     վճարովի` 31.25

ֆինանսներ
     անվճար` ---
     վճարովի` 43
    
     ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
     անվճար` 33
     վճարովի` 19.5

համակարգչային ճարտարագիտություն
     անվճար` 33.5
     վճարովի` 15.5

տնտեսագիտություն
     անվճար` 27
     վճարովի` դպրոցի գնահատականով

էլեկտրոնիկա
     անվճար` 30.75
     վճարովի` 21.5
    
     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

տնտեսագիտություն
     անվճար` 56
     վճարովի` 29.5

ֆինանսներ
     անվճար` 57
     վճարովի` 45.5

կառավարում
     անվճար` 55.25
     վճարովի` 39.5

հաշվապահական հաշվառում և հարկում
     անվճար` 55.25
     վճարովի` 36

շուկայագիտություն
     անվճար` 56.25
     վճարովի` 35.5
    
     Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Աղբյուրը` armtimes.com
15589 | 1
Facebook