Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Կամասուտրան» իրականում ամուսնական երջանիկ կյանքի վերաբերյալ խորհուրդների շտեմարան է

02:05, հինգշաբթի, 14 հուլիսի, 2016 թ.
«Կամասուտրան» իրականում ամուսնական երջանիկ կյանքի վերաբերյալ խորհուրդների շտեմարան է

Արևմուտքի երկրներում գերակշռում է այն կարծիքը, թե «Կամասուտրան» սեռական բովանդակությամբ նկարների ու սեռական զանազան դիրքերի մասին գիրք է։

Սակայն «Կամասուտրան» ոչ միայն օրգազմի հասնելու վերաբերյալ խորհուրդների շտեմարան է, այլ նաև ամուսնական երջանիկ ու երկարատև կյանքի և նոր հարաբերություններ ստեղծելու վերաբերյալ անհրաժեշտ խորհուրդների աղբյուր։ Գրքում կան գլուխներ, որոնցում մի բառ անգամ չի ասվում սեռական հարաբերությունների մասին։ «Կամասուտրայի» այդ գլուխներում խոսվում է կյանքի 4 կարևորագույն նպատակների մասին։ Դրանք են`

· Դհարմա- բարոյական կյանք,

· Արտհա- նյութական բարգավաճում,

· Կամա- գեղագիտական և էրոտիկ հաճույք,

· Մոկշա- ձերբազատում։

Հետաքրքիր է նաև, որ «Կամասուտրայի» առաջին հրատարակության մեջ սեքսուալ բովանդակությամբ նկարազարդումներ չեն եղել, ընթերցողները ստիպված են եղել իրենց հետաքրքրասիրությունը բավարարել սոսկ նկարագրություններով։

28232 | 1
Facebook