Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հարաբերություններն օրինականացնելով` շատերի բերանները փակեցինք». Ջուս

16:05, երկուշաբթի, 11 հուլիսի, 2016 թ.
«Հարաբերություններն օրինականացնելով` շատերի բերանները փակեցինք». Ջուս
     Վերջին օրերին երգչուհի Ջուսը հանրության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Սկզբում մեծ աղմուկ բարձրացրեց նրա և ռեժիսոր Տիգրան Արյանի վիճաբանությունը` կապված Ջուսի նոր տեսահոլովակի հետ: Տիգրան Արյանն առանց երգչուհու թույլտվության հրապարակել էր նրա նոր աշխատանքը: Երգչուհին ասաց, որ դատի է տալու ռեժիսորին:
     Այնուհետև Ջուսն իր ծննդյան օրը հայտարարեց, որ ամուսնացել է Վահագն Մանուկյանի հետ:
     MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում երգչուհին մանրամասնեց ևʹ վիճաբանության պատճառները, ևʹ կիսվեց, թե ինչ զգացողություններ ունի նոր կարգավիճակում:
     «Ռեժիսոր Տիգրան Արյանը ճանաչված չէ, և եթե ինձ հետ ճիշտ աշխատեր, կդառնար ճանաչված, բայց հիմա իր համար սև PR կլինի, քանի որ ոչ մի հայտնի մարդ իր հետ չի աշխատի: Ինքնագլուխ հուլիսի 9-ին իմ տեսահոլովակը հրապարակել էր: Նա գիտեր, որ ես պատրաստվում եմ տեսահոլովակը սեպտեմբերին ներկայացնել, որովհետև հուլիսին մարդիկ քաղաքում չեն, սեպտեմբերն ավելի լավ ժամանակ է: Ինքը կրճատել է երգ, և այն դարձել է ոչ հիթային: Հավանաբար գիտեր, որ դատի եմ տալու, այդ պատճառով էլ այնպես ներկայացրեց, թե ծնունդս է շնորհավորում: Մենք հիմա հավաքում ենք թղթերը դատական պրոցեսի համար, պարզապես վատն այն է, որ պայմանագիր չկա»:
     Անցում կատարելով իր կյանքում տեղի ունեցած գեղեցիկ իրադարձությանը` երգչուհին նշեց, որ իրենց միասնությունը հիմա ավելի ամուր է: Նրանք հարաբերություններն օրինականացրել են հունիսի 28-ին, բայց այդ մասին տեղյակ է եղել միայն երգչուհու մայրը: Իր ծննդյան օրը Ջուսն անակնկալ է մատուցել ներկաներին և հայտարարել իր ամուսնության մասին: «Ավելի ապահոված ես զգում քեզ, երբ օրինականացված է ամեն ինչ: Շատերի բերանները փակեցինք. լսում էինք այնպիսի խոսակցություններ, որ Վահագն ուղղակի հետս ման է գալիս, կամ ես Վահագին օգտագործում եմ որպես PR քայլ: Դրա համար ամեն ինչ հիմա ճիշտ հունով գնաց, մնացածն արդեն կզարգանա և ամեն ինչ լավ կլինի»: Հարաբերություններն օրինականացված են, բայց Ջուսն ու Վահագն դեռ միասին չեն ապրում, իսկ առաջիկայում կլինի հարսանեկան մեծ արարողություն, թե ոչ, երգչուհին դժվարանում է ասել: «Կապված է գործերից, հիմա տեսահոլովակ ենք նկարում, հետո պետք է տունը վերանորոգենք»:
22359 | 11
Facebook