Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դիմորդները շատ էին, ով հնարավորություն էր ստանում մասնակցելու, նա էլ համարվում էր «հաղթող»». Արամ Դանիելյանի աշխատանքները` Ֆրանսիայում

16:05, երեքշաբթի, 05 հուլիսի, 2016 թ.
«Դիմորդները շատ էին, ով հնարավորություն էր ստանում մասնակցելու, նա էլ համարվում էր «հաղթող»». Արամ Դանիելյանի աշխատանքները` Ֆրանսիայում

«Փառատոնի անվանումն է` Summer Motion: Այն չի կրում իր մեջ մրցույթային տարրեր։ Տեղի է ունեցել հուլիսի 2-ին, Փարիզի սրտում, Լուվրի հարևանությամբ։ Փառատոնն իր մեջ ընդգրկում էր հետևյալ ուղղությունները` կերպարվեստ, երաժշտություն, նորաձևություն և Ֆիլմ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց գեղանկարիչ Արամ Դանիելյանն, ում աշխատանքներն օրերս ցուցադրվեցին Ֆրանսիայում:

Արամի խոսքով` փառատոնի հրավերը ստացել է Galerie De Columbier ցուցասրահի կողմից, որը հանդիսանում էր փառատոնի գլխավոր կազմակերպիչ։

«Հրավիրեցին մասնակցել առաջին փուլին, որտեղ ժյուրին պետք է ընտրեր մասնակիցներին։ Դիմորդները շատ էին, ով հնարավորություն էր ստանում մասնակցել, նա էլ համարվում էր «հաղթող»: Իմ երկու աշխատանքներն անցան: Անցավ բուռն էմոցիաներով, ներկա էին ֆրանսիացի հայտնի արվեստագետներ: Ինձ ընդունեցին շատ ջերմ»,- մեզ հետ զրույցում ասաց Արամն, ով այս պահին գտնվում է Բարսելոնայում, և հանդիպումներ ունի մի քանի ցուցասրահների ղեկավարության հետ, հատագա ցուցահանդեսներին մասնակցելու նպատակով:

Արամը նաև նշեց, որ իր աշխատանքները դեռ մեկ ամիս կցուցադրվեն Փարիզի պատկերասրահում:

4436 | 0
Facebook