Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շեպելյովը նվաստացրել է Ֆրիսկեի մորը

21:30, կիրակի, 03 հուլիսի, 2016 թ.
Շեպելյովը նվաստացրել է Ֆրիսկեի մորը

Հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի ու նրա քաղաքացիական ամուսնու՝ Դմիտրի Շեպելյովի հարաբերությունները շարունակում են լարված մնալ:
     Օրեր առաջ լրացավ երգչուհու մահվան մեկ տարին: Ռուսական «Առաջին ալիքով» ցուցադրվեց Ֆրիսկեի մոր մասնակցությամբ մի ռեպորտաժ, որտեղ նա պատմում էր դստեր վերջին տարիների, ինչպես նաև իր և Դմիտրի Շեպելյովի հարաբերությունների մասին: Նա նշում էր, որ թեև Շեպելովը հայտարարել է, որ թույլ է տալիս իրեն տեսակցել թոռնիկին, բայց այդքան էլ այդպես չէ: «Թոռնիկիս` Պլատոնի հետ հանդիպեցինք հունիսի 18-ին` դայակի ու Դմիտրիի ներկայությամբ: Մեզ հսկում էր անվտանգության 8 աշխատակից: Հանդիպումը տևեց 30-35 րոպե: Հայրը խաղում էր երեխայի հետ, իսկ ես նստած հետևում էի: Երբ փոքրիկը մոտեցավ ինձ, հայրը շեղեց ու առաջարկեց հեծանիվ քշել... Այժմ ամբողջ աշխարհը գիտի, որ դա ծաղր էր Շեպելյովի կողմից ու, ցավոք, ոչ ոք չի կարող օգնել մեզ: Նա չի հարգում անգամ Ժաննայի հիշատակը»,- նշել է Օլգան:

17686 | 1
Facebook