Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ստեփան Սարգսյանի անվան 21-րդ միջազգային մրցաշարը՝ լուսանկարներով

21:20, ուրբաթ, 01 հուլիսի, 2016 թ.
Ստեփան Սարգսյանի անվան 21-րդ միջազգային մրցաշարը՝ լուսանկարներով
     Վանաձորում տեղի ունեցավ Սեուլի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան 21-րդ միջազգային մրցաշարը:
Մրցաշարին մասնակցած հայ մարզիկներից հաղթող դարձան 55 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը և 97 կգ քաշային Գեորգի Կետոևը։ Մրցաշարի արծաթե մեդալակիրներ դարձան 70 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը և 86 կգ քաշային Շամիր Աթյանը: Բրոնզե մեդալի արժանացան 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:

     Մրցաշարին մասնակցում էին շուրջ 120 ըմբիշ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և Գվատեմալայից։
2697 | 0
Facebook