Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԻՆ-ն ուժեղացված ծառայության է անցնում Սևանում

01:05, շաբաթ, 02 հուլիսի, 2016 թ.
ԱԻՆ-ն ուժեղացված ծառայության է անցնում Սևանում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ուժեղացված ծառայության է անցնում Սևանում. առավոտյան ժամը 09:00-ից մինչև երեկոյան ժամը 21:00-ն հերթապահություն է սահմանված Սևանա լճի ամբողջ տարածքում:
    
     ԱԻՆ կայքը հայտնում է, որ ծառայությունն իրականացվում է Սևանի թերակղզու հանգստյան գոտու տարածքում, Լճափ համայնքի ափամերձ հատվածում և Ծովինար համայնքի տարածքում, ինչպես նաև՝ երեք հանրային լողափերում: Սակայն անհրաժեշտության դեպքում ջրափրկարարներն արձագանքում են նաև մասնավոր և ՀՀ մյուս մարզերի ջրային տարածքներում տեղի ունեցող պատահարներին:
    
     Հատուկ ջրափրկարարական ջոկատում ծառայություն է իրականացնում 33 փրկարար, որոնցից 9 ջրասուզակներ են: Սևանա լճում համապատասխան խորությունների վրա արդեն տեղադրվել են զգուշացնող լողանշաններ:
    
     Փրկարարական ծառայությունը հանրային լողափերում իրականացվում է դիտարկման եղանակով` բարձր աշտարակների վրայից, իսկ 4 մոտորանավակներով կատարվում են պրոֆիլակտիկ շրջայցեր, բարձրախոսի միջոցով հանգստացողներին տրվում են ցուցումներ և հրահանգներ:
    
     Հատուկ ջրափրկարարական ջոկատն ունի ամենագնաց մեքենա, որը կահավորված է ջրափրկարարների տեղափոխման և հանգստի համար անհրաժեշտ պարագաներով ու ջեռուցման համակարգով։ Այն զինված է անհրաժեշտ ջրափրկարարական գույքով՝ փչովի մոտորանավակ, շարժական էլ. գեներատոր, ստորջրյա հետախուզության սարք, շնչառական ապարատներ, պահեստային օդամբարներ, ամառային և ձմեռային ջրափրկարարական հանդերձանք, լապտերներ, կարթաձողեր, հալոգենային լուսարձակներ` մթության պայմաններում աշխատելու համար, պատգարակներ, փրկարարական գործիքներ, առաջին բուժօգնության պարագաներ, ռադիոկապի միջոցներ։ Ջոկատն ունի նաև հեռակառավարվող
     «Գնոմ» սարք, որն օգտագործվում է ստորջրյա հետախուզության և նկարահանումների համար` մինչև 120 մ խորության վրա:

2975 | 0
Facebook