Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թալիշ համայնքի ղեկավարը դիմում է ներկայացրել ԼՂՀ օմբուդսմենին

16:05, ուրբաթ, 01 հուլիսի, 2016 թ.
Թալիշ համայնքի ղեկավարը դիմում է ներկայացրել ԼՂՀ օմբուդսմենին
     Երեկ տեղեկացրել էինք, որ հակառակորդը կրակոցներ է արձակել Թալիշում բերքահավաք իրականացնող քաղաքացիական անձանց վրա: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը դիմում է ներկայացրել Արցախի օմբուդսմենին այն մասին, որ համայնքի գյուղատնտեսական նշանակության տարածքներում ադրբեջանական զինված ուժերը հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել հացահատկի բերքահավաք իրականացնող խաղաղ բնակչության ուղղությամբ։ «Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Թալիշ համայնքի բնակիչների կյանքի իրավունքի և սեփականության իրավունքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի ոտնձգությունը և միջազգային հումանիտար իրավունքի պահանջների ոտնահարումը։ Մարդու իրավունքների պաշտպանության առաքելություն իրականացնող և հատկապես Ադրբեջանում գործունեություն ծավալող իրավասու միջազգային կազմակերպություններին պաշտպանը կոչ է անում գործուն միջոցներ ձեռնարկել նման դեպքերը բացառելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Միաժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով, պաշտպանի աշխատակազմն իրականացնում է միջադեպի հանգամանքների փաստագրում և իրավական վերլուծություն, որոնց արդյունքները հասանելի կդարձվեն հանրությանը։
3829 | 0
Facebook