Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի և Թուրքիայի միջև չարթերային չվերթները հնարավոր են Անկարայի` անվտանգության երաշխիքներ տալուց հետո

15:55, ուրբաթ, 01 հուլիսի, 2016 թ.
Ռուսաստանի և Թուրքիայի միջև չարթերային չվերթները հնարավոր են Անկարայի` անվտանգության երաշխիքներ տալուց հետո

Ինչպես հայտնի է, Վլադիմիր Պուտինը նախօրերին կառավարությանը կարգադրել է միջոցներ ձեռնարկել՝ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև` նախորդ տարվա նոյեմբերից կասեցված չարթերային չվերթների վրա սահմանված արգելքը վերացնելու համար:
     Տուրարդյունաբերության ռուսական միությունում, սակայն, նշում են, որ մինչև Անկարան երաշխիքներ չտա տուրիստների անվտանգության համար, դրանք դեռևս չեն կարող իրականացվել, փոխանցում է ria-ն:
     «Նախագահի հանձնարարականն առկա է, բայց պետք է սպասել նաև Թուրքիայի երաշխիքներին»,- շեշտել է նա:

Աղբյուրը` ria.ru
5033 | 0
Facebook